ԱԱ-2016. Աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականի սենսացիոն պարտությունը

10:33   22 սեպտեմբերի, 2016

Ֆուտզալի աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականը չպաշտպանեց տիտղոսը: Կոլումբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում բրազիլացիները սենսացիոն պարտություն կրեցին Իրանի հավաքականից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը խփեցին մեկական գոլ, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին իրանցիները: Ընդ որում՝ խաղի ժամանակ բրազիլացիները 2 անգամ ունեցել են 2 գոլի առավելություն։

Քառորդ եզրափակիչում Իրանի հավաքականի մրցակիցը կլինի Պարագվայը, որը պայքարից դուրս էր թողել կոլումբացիներին (1:0):

1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարեց նաեւ աշխարհի գործող փոխչեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը 5:2 հաշվով հաղթեց Ղազախստանին եւ հաջորդ փուլում կմրցի ռուսների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլացիները հաղթել էին աշխարհի նախորդ 2 առաջնություններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։