16:33 19 սեպտեմբերի, 2016Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը պրոֆեսիոնալ ռինգում 30-րդ հաղթանակը տարել է նոկաուտով: Գերմանիայի Գոփինգեն քաղաքում կայացած մենամարտում 33-ամյա Մուրադի մրցակիցը եղել է ուկրաինացի Եվգենի Մախտեիենկոն, որը 12-րդ ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով: Հայ բռնցքամարտիկը նվաճել է WBA International թափուր գոտին:
Դա Կարո Մուրադի 34-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա հունիսի սկբզբնամասում, երբ առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.