Սինգապուրի Մեծ մրցանակը՝ Նիկո Ռոսբերգի հաղթանակով

19:29   18 սեպտեմբերի, 2016

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակի գիշերային մրցարշավն ավարտվեց «Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով: Երկրորդ տեղը գրավեց «Ռեդ Բուլի» ավստրալացի ներկայացուցիչ Դանիել Ռիկիարդոն: «Մերսեդեսի» երկրորդ մրցարշավորդ, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն եռյակը:

Ընդհանուր հաշվարկը գլխավորում է Նիկո Ռոսբերգը, որն ունի 273 միավոր: Նրանից 8 միավոր է հետ Լյուիս Հեմիլթոնը: Երրորդ տեղում ընթացող Դանիել Ռիկիարդոն վաստակել է 179 միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.