Դորտմունդի «Բորուսիայից» 6 գոլ բաց թողած «Լեգիայի» ֆանատների անկարգություններն ու գեղեցիկ ներկայացումը (ֆոտոշարք)

21:47   15 սեպտեմբերի, 2016

Lեհական «Լեգիայի» ֆանատները տգեղ վարքով են առանձնացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:

Հանդիպումից առաջ լեհ երկրպագուները ցուցադրել են գեղեցիկ ներկայացում, իսկ խաղի ժամանակ բախվել են ստադիոնի անվտանգության աշխատակիցների ու ոստիկանների հետ: Ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ Լեհաստանում կայացած խաղում Գերմանիայի փոխչեմպիոնը հաղթել էր 6:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։