Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է

12:12   14 սեպտեմբերի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 10 օր, հաղորդում է The Times-ը:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի ավագի ազդրի վնասվածքը կրկնվել է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին: Նախապես նշվում էր, որ վերականգնման համար պահանջվելու է 7-10 օր: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղը:

Մանչեսթերյան դերբիում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջմանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.