Լուիշ Ֆիգու. Երբեք վատ խոսք չեմ ասի «Բարսելոնայի» մասին

13:12   13 սեպտեմբերի, 2016

«Բարսելոնայի» եւ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ երբեք բացասական չի արտահայտվի կատալոնական ակումբի մասին, որի երկրպագուները նրան համարում են դավաճան:

«Ես երեբք ոչ մի վատ խոսք չեմ ասի «Բարսելոնայի» մասին անկախ այն բանից, թե ինչպես է ավարտվել իմ կարիերան այդ ակումբում: Դա հրաշալի փուլ էր իմ կարիերայում, որը շատ է նպաստել իմ առաջընթացին: «Բարսելոնայում» մրցելույթներս օգնել են ինձ դառնալ իսկական պրոֆեսիոնալ: Միայն լավ խոսքեր ունեմ «Բարսելոնայի»  մասին»,- 43-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է AS-ը:

Ֆիգուն 1989-1995-ին հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», 1995-2000-ին՝ «Բարսելոնայում», 2000-2005-ին՝ «Ռեալում», 2005-2009-ին՝ Միլանի «Ինտերում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։