Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

20:18   11 սեպտեմբերի, 2016

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում:

Մխիթարյանը դարպասին կամ դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Նրա 20 փոխանցումներից նպատակին հասել է 75 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքրում, մեկական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցկացին, խլել է գնդակը եւ կասեցրել է գրոհը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ եւս մրցակիցները կանոնները չեն խախտել:

Մխիթարյանը ստացել է 6.22 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձրը Մարուան Ֆելաինիի գնահատականն է՝ 7.98:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տանը պարտվել է 1:2 հաշվով, Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։