Անժելիկ Կերբերը՝ US Open-ի հաղթող

11:43   11 սեպտեմբերի, 2016

Գերմանացի Անժելիկ Կերբերը նվաճել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակիչում երկրորդ ռակետը երեք սեթում առավելության է հասել չեխ Կարոլինա Պլիշկովայի նկատմամբ, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին:

Գերմանացի մարզուհին առաջին անգամ նվաճեց US Open-ի տիտղոսը՝ ստանալով 3.5 միլիոն դոլար եւ 2 հազար վարկանիշային միավոր:

Անժելիկա Կերբերը կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով Սերենա Ուիլյամսին:

US Open, մենախաղ, կանայք, եզրափակիչ

Անժելիկ Կերբեր (Գերմանիա, 2) - Կարոլինա Պլիշկովա (Չեխիա, 10)՝ 6:3, 4:6, 6:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։