168 շաբաթ անց Սերենա Ուիլյամսը կզիջի աշխարհի առաջին ռակետի կոչումը

10:04   9 սեպտեմբերի, 2016

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչում չեխ Կարոլինա Պլիշկովային պարտվելուց հետո ամերիկացի Սերենա Ուիլյամսը WTA համաշխարհային դասակարգման աղյուսակում կնահանջի երկրորդ տեղ: 34-ամյա Ուիլյամսը 168 շաբաթ պահպանեց առաջին տեղը:

«Ես հոգնածություն չունեի: Վերջին շրջանում ունեմ ձախ ծնկահոդի լուրջ խնդիրներ: Դա էր պարտությանս պատճառը»,- ասել է Սերենա Ուիլյամսը US Open-ի կիսաեզրափակիչում պարտվելուց հետո:

Աշխարհի նոր առաջին ռակետը կլինի գերմանացի Անժելիկ Կերբերը, որը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ՝ պարտության մատնելով աշխարհի նախկին առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկուն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։