09:20 7 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 8-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը 2:1 հաշվով հաղթեց կոլումբացիներին: Բրազիլիացիների հաղթական գոլը վերջնամասում խփեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը:
Արգենտինայի հավաքականն առանց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հյուրընկալվելիս մարտական ոչ ոքի խաղաց Վենեսուելայի հետ՝ 2:2: Դաշտի տերերը չպահպանեցին 2 գոլի առավելությունը:
Ուրուգվայը սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց Պարագվային, իսկ Ամերիկայի գործող գավաթակիր Չիլին տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Բոլիվիայի հետ:
8-րդ տուրից հետո 16 միավորով առաջին տեղ բարձրացավ Ուրուգվայը: Արգենտինան ու Բրազիլիան ունեն 15-ական միավոր, իսկ Կոլումբիան ու Էկվադորը 13-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 8-րդ տուր
Բրազիլիա – Կոլումբիա՝ 2:1
Միրանդա, 2, Նեյմար, 74 – Մարկինյոս, 36 (ինքնագոլ)
Վենեսուելա – Արգենտինա՝ 2:2
Խուանպի Աոր, 35, Ջոզեֆ Մարտինես, 53 – Լուկաս Պրատո, 58, Նիկոլաս Օտամենդի, 83
Չիլի – Բոլիվիա՝ 0:0
Ուրուգվայ – Պարագվայ՝ 4:0
Էդինսոն Կավանի, 18, 55, Կրիստիան Ռոդրիգես, 42, Լուիս Սուարես, 45 (11մ)
Պերու – Էկվադոր՝ 2:1
Կրիստիան Կուեւա, 19 (11մ), Ռենատո Տապիա, 79 – Գաբրիել Աչիլեր, 79
Հեռացում Միչել Արոյո, 90+3 (Էկվադոր)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.