Բելգրադ. Դավիթ Սաֆարյանը բրոնզի համար պայքարում հաղթեց թուրք Գորին

23:16   6 մարտի, 2012

Դավիթ Սաֆարյանը նվաճեց Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սաֆարյանը Թուրքիայի ներկայացուցիչ Յակուպ Գորին հաղթեց վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ: Գոտեմարտն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Դավիթ Սաֆարյանը հաղթել էր ադրբեջանցի Էմին Ազիզովին, իսկ եզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտում տանուլ էր տվել Ալան Գոգաեւին: Ռուսաստանցին հռչակվեց Եվրոպայի չեմպիոն` եզրափակիչում հաղթելով բուլղարացի Լեոնիդ Բազանին` 4:1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.