09:17 5 հուլիսի, 2012Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է զբաղեցնել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը:
Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ 40-ամյա Զիդանը Ֆրանսիայի հավաքականի նոր մարզիչի գլխավոր հավակնորդն է:
Թեկնածուների թվում է նաեւ «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է հենց Զիդանին տեսնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Այս պահին Զիդանը Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենն է: Նա բազմիցս հայտնել է, որ ցանկանում է սկսել մարզչական կարիերա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.