20:01 3 սեպտեմբերի, 2016Հայաստանի եւ Դանիայի ազգային հավաքականների միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ տարաձայնություններ են առաջացել 2 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ:
Bt.dk-ը գրում է, որ դանիացիները Հայաստանի հավաքականին խնդրել են հանդես գալ ոչ թե սպիտակ, այլ կապույտ կիսավարտիքով, սակայն հայկական կողմը չի համաձայնել: Դանիայի հավաքականի տնային ու Հայաստանի թիմի արտագնա խաղերի համազգեստի կիսավարտիքները սպիտակ են: Դանիացները ստիպված են լինելու հանդես գալ կարմիր կիսավարտիքով:
«Խնդիրն այն է, որ ցանկանում ենք նոր համազգեստը ներկայացնել երկրպագուներին, սակայն մենք չենք կարող անել դա: Ստացել ենք շատ չոր ու կարճ պատասխան: Նրանք ոչ մի պատճառ չեն տեսնում մեզ օգնելու համար: Շատ զարմացած ենք, որ հայերը չեն ցուցաբերում անհրաժեշտ մեծահոգություն ու ըմբռնում: Նրանց վարքը շատ զարմանալի է: Մինչեւ այս Հայաստանի հետ հաջող համագործակցել ենք եւ նման խնդիրներ չեն եղել»,- ասել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Յակոբ Հոյերը:
Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի օգնելու Հայաստանի հավաքականին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.