20:14 2 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 2-ին Երեւանում ընկերական խաղ է անցկացրել Իրաքի ուժեղագույնների լիգան ներկայացնող «Զախո» թիմի հետ: Հայկական թիմն առավելության է հասել նվազագույն հաշվով: Միակ գոլը սկզբնամասում խփել է Գյումրիի «Շիրակի» հարձակվող Վիուլեն Այվազյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 6-ին կայանալիք Բուլղարիայի դեմ Եվրոպայի 2017թ. առաջնության ընտրական խաղին, որը տեղի կունենա Երեւանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.