20:09 31 օգոստոսի, 2016Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է դոպինգի պատճառով եւ պետք է վերադարձնի մեդալը, հայտնում է Օլիմպիական խաղերի կայքը:
Գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում հայտնաբերվել է ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում բրոնզե մեդալ էր նվաճել 69 կգ քաշային կարգում:
Օլիմպիական խաղերի կայքում հրապարակած հայտարարությունում ասվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Տիգրան Մարտիրոսյանի մեդալը:
Հիշեցնենք, որ դոպինգի պատճառով Մարտիրոսյանը բաց թողեց նաեւ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.