«Շիրակը» պայմանագիր է կնքել «Զենիթի» սանի հետ

11:33   30 օգոստոսի, 2016

Գյումրիի «Շիրակի» կազմը համալրել է ռուս հարձակվող Գիորգի Գոգիչաեւը, տեղեկացնում է ակումբի կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» սան է: Նա 5 մրցաշրջան անցկացրել է «Ալանիայի» կազմում, այնուհետեւ տեղափոխվել «Սախալին», որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ալանիա»: Վլադիկավկազի թիմում նա հանդես է եկել մինչեւ 2015-16 մրցաշրջանի ավարտը: Գիորգի Գոգիչաեւի պայմանագիրը «Շիրակի» հետ նախատեսված է մեկ տարի ժամկետով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։