16:12 30 օգոստոսի, 2016EA Sports-ի պատրաստած հոլովակում ֆուտբոլային աստղերը FIFA համակարգչային խաղում գնահատել են միմյանց հնարավորությունները:
Հիշեցնենք, որ FIFA-17-ի ամենաուժեղ ֆուտբոլիստներն են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, որոնց վարկանիշը 94 է: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 վարկանիշ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը 87 է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.