13:56 28 օգոստոսի, 2016Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանն ու Մանուել Պետրոսյանը նվաճել են ոսկե մեդալներ:
Մամիկոն Ղարիբյանը մինչեւ 12 տարեկանների պայքարում գրավել է առաջին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
Մանուել Պետրոսյանը լավագույնն էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ 7.5 միավոր:
Մինչեւ 8 տարեկանների պայքարում Ռուդոլֆ Փաշիկյանը 7 միավորով բաժանեց 2-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշով գրավեց 7-րդ տեղը:
Մինչեւ 10 տարեկանների առաջնությունում Արսեն Դավթյանը վաստակեց 7 միավոր եւ գրավեց 6-րդ տեղը:
Մինչեւ 14 տարեկանների մեջ Շանթ Սարգսյանը 6.5 միավորով գրավեց 6-րդ տեղը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Արամ Հակբոյանը 5-րդն էր՝ 7 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.