Առաջին անգամ Հայաստանում ավտոբազմամարտի մրցում

18:15   4 հուլիսի, 2012

Հուլիսի 15-ին Վանաձորում կանցկացվի ավտոբազմամարտի մրցում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նման մրցում կազմակերպվում է առաջին անգամ։

NEWS.am Sport-ին կազմակերպչական խմբից հայտնեցին, որ սիրողական բաց առաջնությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած վարորդական իրավունքով քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

Լուսանկարում ավտոբազմամարտի մրցուղին է։

Գրանցման համար պետք է դիմել հուլիսի 9-ից 14-ը, ժամը 10-ից 17-ը Արշակունյաց 5, 2րդ հարկ, 31 սենյակ։ Հեռ. 077408090 , 099077718։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։