13:41 24 օգոստոսի, 2016Շարունակելու եմ մնալ սպորտում, մարզվելու եմ եւ փորձելու եմ նվաճել նոր բարձունքներ: Մինչեւ մարզումներս վերսկսելը՝ կհանգստանամ եւ կվերականգնեմ վնասվածքներս:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության նժույգի վարժությունում 7-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հարություն Մերդինյանը նժույգի վարժության եզրափակիչում ցույց տվեց 14.933 արդյունք:
«Լարվածությունն ու դաստակի ցավերն այդքան էլ չխանգարեցին ինձ: Ես ամբողջ կյանքում վնասվածքներով եմ մասնակցել մրցումներին: Ինձ թվում է՝ երեւի խնդիրը ոչ լիարժեք առողջանալն էր եւ գերհոգնածությունը: Երեւի ուժերս սպառվել էին եւ դա էր պատճառը, որ չկարողացա ուժերս լիարժեք հավաքել եւ մաքուր կատարել վարժությունս»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Նժույգի վարժության օլիմպիական որակավորման փուլում 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.