11:40 24 օգոստոսի, 2016«Արարատ» ակումբը կմասնակցի տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնությանը: Մրցաշարում հանդես գան 12 թիմեր, տեղեկացնում է hockey.by-ն:
«Այս թիմն արդեն ծանոթ է բելառուս երկրպագուներին: Նախորդ մրցաշրջանում «Արարատը» մասնակցեց մանկապատանեկան լիգային եւ 11 թիմերի մեջ գրավեց 6-րդ տեղը: հասկանալի է, որ մանկապատանեկան հոկեյից մեծահասակների մրցմանն անցնելը բարդ է, սակայն, տեսնելով «Արարատի» ձգտումը, կարծում եմ, որ տղաների մոտ աման բան կստացվի: Թիմն իր տնային խաղերը կանցկացնի Օրշա քաղաքում»,- ասել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Խրոմիլեւը:
«Արարատն» առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին կամ 12-ին՝ մրցելով «Բրեստ-2» թիմի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.