Ռիո-2016-ի սկանդալից հետո Ralph Lauren-ը եւ Speedo-ն խզել են 6-ակի օլիմպիական չեմպիոնի հետ պայմանագիրը

13:39   23 օգոստոսի, 2016

Ralph Lauren եւ Speedo ընկերությունները խզել են ամերիկացի լողորդ Ռայան Լոխտեի հետ հովանավորչական պայմանագրերը, հայտնում է BBC-ն:

Պատճառը Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկացի լողորդների կողոպուտի սկանդալն էր: 6-ակի օլիմպիական չեմպիոն Լոխտեն ու նրա 3 թիմակիցներ Բրազիլիայի ոստիկանությանը սխալ ցուցմունք էին տվել, թե իրենց թալանել են: Երբ ճշմարտությունը բացահայտվել էր, ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն Բրազիլիայից պաշտոնապես ներողություն է խնդրել եւ խոստացել, որ քայլեր կձեռնարկի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.