Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

09:40   23 օգոստոսի, 2016

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում օգոստոսի 23-ին տեղի կունենան որակավորման վերջին՝ չորրորդ փուլի 5 պատասխան խաղեր:

Կոնտրոնական դիմակայությունում Հռոմի «Ռոման» կընդունի պորտուգալական «Պորտուին», որի դեմ առաջին խաղն ավարտել է 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այս փուլում հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 22:45 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 1:1)

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 2:1)

«Վիկտորիա» (Չեխիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 0:2)

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 2:5)

«Լեգիա» (Լեհաստան) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 22:45 (առաջին խաղ՝ 2:0)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։