Հայաստանի մեդալակիր օլիմպիականները հայրենիք կվերադառնան օգոստոսի 26-ի գիշերը

00:14   23 օգոստոսի, 2016

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը հայրենիք կվերադառնա օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Դոհա - Երեւան թռիչքով՝ Երեւանի ժամանակով 00:40-ին, հաղորդում է msy-ը: Օլիմպիականների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան:

Երկրորդ խմբում են օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ), արծաթե մեդալակիրներ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105 + կգ): 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.