05:20 22 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը պաշտոնապես ավարտված է: Օլիմպիական կրակը մարեց եւ կվառվի 4 տարի անց Տոկիոյում:
Լեգենդար «Մարականա» ստադիոնում կայացավ Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում 20 տարի անց Հայաստանին ոսկե մեդալ պարգեւած Արթուր Ալեքսանյանը:
2 ժամից ավելի տեւած բազմաթիվ գեղեցիկ ներկայացումներից ու տարբեր շոուներից հետո հնչեց Բրազիլիայի հիմնը եւ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն օլիմպիական դրոշը հանձնեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին, որն էլ դրոշը փոխանցեց Տոկիոյի քաղաքապետին: Ճապոնիայի մայրաքաղաքը հյուրընկալելու է հաջորդ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Դրոշը Տոկիոյի ներկայացուցչին հանձնելուց հետո հնչեց Ճապոնիայի հիմնը՝ գեղեցիկ բեմադրությամբ: Այնուհետեւ յուրօրինակ ոճով ներկայացվեց նաեւ Տոկիոն, իսկ Ճապոնիայի վարչապետը ներկայացավ «Սուպեր Մարիո» համակարգչային խաղի հերոսի կերպարով: Վերջում հրաժեշտի խոսքով հանդես եկան Ռիո-2016-ի կազմկոմիտեի ղեկավար Կարլոս Նուզմանն ու ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որն օլիմպիական խաղերը հայտարարեց փակված:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին հայտավորվել էր 32 մարզիկով (7 մարզաձեւում` աթլետիկա, բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ծանրամարտ, լող, ըմբշամարտ) եւ 1 ոսկե ու 3 արծաթե մեդալով մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը:


























































The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.