15:55 21 օգոստոսի, 20162013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտությամբ մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 27-ամյա Սաֆարյանը 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Հայ ըմբիշը մեկ միավոր վաստակեց սկզբնամասում եւ մինչեւ ընդմիջում պահպանեց առավելությունը: Երկրորդ մրցափուլում Մարկեսը վաստակեց 3 միավոր եւ տարավ կամային հաղթանակ:
Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանկ Մարկեսը 1/4 եզրափակիչում կհանդիպի վրացի Զարուբի Յակոբիշվիլուն, որը հաղթեց Ամաս Դանիելին (Նիգերիա):
Օգոստոսի 21-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւը, որը 97 կգ քաշային կարգում կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.