Ռիո-2016. Հայ մարզիչի թիմը՝ օլիմպիական չեմպիոն (ֆոտոշարք)

13:20   21 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ջրագնդակի կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, որի գլխավոր մարզիչն է հայազգի Ադամ Գրիգորյանը (Adam Krikorian):

Եզրափակիչում ամերիկուհիները 12:5 հաշվով առավելության են հասել Իտալիայի հավաքականի նկատմամբ:

Բրոնզե մեդալակիր է դարձել Ռուսաստանի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում ուժեղ է գտնվել Հունգարիայից:

Եզրափակիչ խաղից 2 օր առաջ Քալիֆորնիայում ավտովթարից մահացել էր 42-ամյա Ադամ Գրիգորյանի եղբայրը՝ Բլեյքը: ԱՄՆ-ի հավաքականի մարզուհիները իրենց հաղթանակը նվիրել են Գրիգորյանին՝ մրցանակաբաշխությունից հետո բոլոր մեդալները կախելով նրա պարանոցին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.