09:20 21 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին: Սաֆարյանն առաջին գոտեմարտը կանցկացնի Երեւանի ժամանակով 15:40-ից:
30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Կետոեւն առաջին գոտեմարտը կանցկացնի Երեւանի ժամանակով 16:15-ից:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.