23:42 20 օգոստոսի, 2016Ինգուշիայի ղեկավար, Ռուսաստանի հերոս Յունուս-Բեկ Եվկուրը ֆեյսբուքյան գրառումով հայտարարել է, որ ազատ ոճի ըմբշամարտի 86 կգ քաշայինների օլիմպիական եզրափակիչում երկրպագելու է Թուրքիայի ներկայացուցիչ Զելիմխան Կարտոեւին: Ինգուշ ըմբիշը Թուրքիայի հավաքական ընդգրկվելուց հետո դարձել է Սելիմ Յաշար: Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Աբուլռաշիդ Սադուալեւը, որը ներկայացնում է Դաղստանը:
«Սպորտում միշտ կան հաղթողներ եւ պարտվողներ: Ամբողջ Ինգուշիան կերկրպագի Զելիմխան Կարտոեւին: Նրան մաղթում ենք հաջողություն եզրափակիչում»,- գրել է Եվկուրովը:
Կիսաեզրափակիում Աբդուլռաշիդ Սադուլաեւը դուրս է թողել ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.