Ռիո-2016. Լեւան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

19:33   20 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կշարունակի պայքարը 125 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար: 

Կիսաեզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլի հետ եւ պարտություն կրեց: Առաջին մրցափուլում Բերիանիձեն պարտվեց 1:6 հաշվով: Երկրորդ մրցափուլում Ակգուլը վաստակեց եւս 2 միավոր եւ հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ:

Բերիանիձեն երեկոյան մրցահերթում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն մրցել էր 27-ամյա հունգարացի Դանիել Լիգետիի հետ: Առաջին մրցափուլում առաջին միավորը վաստակեց Լիգետին: 25-ամյա Բերիանիձեն մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը չկարողացավ՝ 1:0:

Երկրորդ մրցափուլում առաջինը պասիվություն տվեցին Լագետիին, Բերիանիձեն վաստակեց մեկ միավոր, դրանից հետո էլ 2 միավոր վաստակեց եւ հաղթեց 3:1 հաշվով:

1/8 եզրափակիչում  Բերիանիձեն գոտեմարտել էր չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:

Լեւան Բերիանիձե

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։

Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։  2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.