Ռիո-2016. Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը եզրափակիչում է

00:32   20 օգոստոսի, 2016

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում ամերիկացիները 82:76 հաշվով առավելության հասան Իսպանիայի հավաքականի նկատմամբ: ԱՄՆ-ի թիմի կազմում 22 միավորով աչքի ընկավ Քլեյ Թոմփսոնը:

Ոսկե մեդալների համար պայքարում ԱՄՆ-ի հավաքականի մրցակիցը կլինի Սերբիայի եւ Ավստրալիայի դիմակայության հաղթողը: Կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումն այս գիշեր է:

Եզրափակիչը օգոստոսի 21-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։