Ուսեյն Բոլթ. Չեմ կարծում, որ պետք է համեմատել ինձ ու Ֆելփսին

22:22   19 օգոստոսի, 2016

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի ցանկացել համեմատվել 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելփսի հետ:

«Բարդ է ասել, թե ով է մեզնից ավելի փառահեղ մարզիկ: Մեր մարզաձեւերը բացարձակ տարբեր են: Չեմ կարծում, որ առհասարակ պետք է համեմատել մեզ:

Բայց ես իհարկե հետեւել եմ Ֆելփսի կարիերային եւ շատ եմ նրան հարգում: Նա մեծագույն մարզիկ է: Նրա նման մարդիկ են օրինակ ծառայում երեխաների համար եւ ստիպում նրանց սկսել զբաղվել սպորտով»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Մայքլ Ֆելփսն արդեն ավարտել է մրցելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերում, Ուսեյն Բոլթը Ջամայկայի քառյակի հետ դեռ մասնակցել է 4 անգամ 100 մետր փոխանցավազքին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.