Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոնը քաղցկեղով հիվանդ երեխայի օգնելու համար մեդալը կվաճառի աճուրդում

18:03   19 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի սկավառականետորդների պայքարում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Պետր Մալախովսկին արծաթե մեդալը հանել է աճուրդի: Վաճառքից ստացված գումարը նա կնվիրաբերի քաղցկեղով հիվանդ երեխայի բուժման, հաղորդում է sport-express-ը:

Նա հորդորել է մասնակցել աճուրդին՝ նշելով, որ այդ արծաթը երեխայի համար կարող է ոսկուց էլ թանկ դառնալ:

Ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում Լեհաստանը երկուական ոսկե եւ արծաթե, չորս բրոնզե մեդալներով 25-րդ տեղում է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.