Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը պարտվեց 0:13 հաշվով

17:38   19 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների պայքարում մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանը:

27-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, մրցակիցը 2013թ. աշխարհի չեմպիոն, Լաս Վեգասում անցած տարի անցկացված աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 26-ամյա իրանցի Հասան Ռահիմին էր:

 ֆավորիտի կարգավիճակում հանդես եկած Ռահիմին հենց առաջին մրցափուլում հաղթեց 13:0 հաշվով եւ ժամանակից շուտ նվաճեց հաջորդ փուլում հանդես գալու իրավունք: 

1/4 եզրափակիչում նա կմրցի ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւի հետ, որը պարտության է մատնել հնդիկ Սանդեպ Տոմարին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում, իսկ Սանդեպ Տոմարն Ասիայի 2016թ. չեմպիոնն է 53 կգ քաշային կարգում:

Գառնիկ Մնացականյան, ըմբշամարտ, ազատ ոճ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Ամուսնացած է, ունի որդի։

Անձնական մարզիչն է Արշակ Հայրապետյանը։

Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում մասնակցել է միայն միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների դեռեւս չի մասնակցել։ Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.