Ռիո-2016. Ամերիկացիների հերթական ոսկին՝ օլիմպիական ռեկորդով

14:15   19 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ը ներկայացնող Էշտոն Իտոնը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի տասնամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճել է օլիմպիական ռեկորդով: Նրա ցուցանիշն էր 8893 միավոր:

Արծաթե մեդալակիր է դարձել ֆրանսիացի Կեւին Մայերը, իսկ Կանադայի ներկայացուցիչ Դամիան Ուորները գրավել է երրորդ տեղ:

Էշտոն Իտոնը նաեւ Լոնդոն-2012-ի օլիմպիական չեմպիոնն է: Տասնամարտի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան՝ 9045 միավոր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.