Ռիո-2016. Ծանրամարտի 69 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրը որակազրկվեց

21:44   18 օգոստոսի, 2016

Ղրղզստանի ներկայացուցիչ Իզատ Արտիկովը զրկվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, որը նվաճել էր ծանրամարտի 69 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում հավաքելով 339 կգ։ Մարզիկի դոպինգ-ստուգումը եղել է դրական։ Հայտնաբերվել է ստրիխնին, որը փոքր քանակի օգտագործման դեպքում մկանային գործունեության ուժեղ խթանիչ է, հաղորդում է sport-express-ը։

Բրոնզե մեդալը բաժին կհասնի Կոլումբիայի ներկայացուցիչ Լուիս Խավյեր Մոսկերը, որը երկամարտում 1 կգ էր հետ մնացել Արտիկովից։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.