22:28 18 օգոստոսի, 2016Ռիոյ Օլիմպիական խաղերի ընթացքում արդեն դոպինգ թեստ է անցել 4045 մարզիկ։ Մեզի եւ արյան նմուշներից 700-ը վերստուգվել է։ Այդ մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը։
«Այս խաղերում դոպինգային վերահսկողության որակն ավելի բարձր է։ Նմուշների քանակը կլինի նույնը, ինչը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Մենք անցկացնում ենք նաեւ լրացուցիչ հետազոտություններ։ Արդեն վերստուգվել է 700 նմուշ»,- Ադամսի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն այս տարի մի շարք մարզիկների զրկեց Ռիոյի օլիմպիական ուղեգրերից 2008թ. Պեկինի եւ 2012թ. Լոնդոնի Խաղերի ժամանակ վերցրած մեզի եւ արյան նմուշների հիման վրա։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.