Ամբողջ Սինգապուրը դիմավորել է Ֆելփսին հաղթած օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

19:46   18 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջոզեֆ Սքուլինգը Սինգապուրում արժանացել է համաժողովրդական դիմավորման, հաղորդում է reuters-ը։ Երկրի գրեթե ամբողջ բնակչությունը դուրս է եկել փողոց ողջունելու 21-ամյա լողորդին, որը 100 մետր բատերֆլայի օլիմպիական եզրափակիչում հաղթել էր լեգենդար ամերիկացի, 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսին։

Ջոզեֆ Սքուլինը Սինգապուրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնն է եւ այդ հաղթանակի համար պետությունից կստան 753 հազար դոլար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.