23:56 17 օգոստոսի, 2016Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել Ռիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ: 52 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Միշա Ալոյանը 3:0 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Սյբեր Դավիդ Ավիլայի նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Միշա Ալոյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
27-ամյա մարզիկը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ բնակվում է Նովոսիբիրսկում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.