14:51 17 օգոստոսի, 2016Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան սկսել է ծախսել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ստացած գումարները:
101greatgoals.com-ի համաձայն՝ Ռայոլան 7 միլիոն ֆունտ ստերլինգով առանձնատուն է գնել Ֆլորիդայում: Այդ առանձնատունը նախկինում պատկանել է ամերիկացի հռչակավոր գանգստեր Ալ Կապոնեին:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մինո Ռայոլան էր կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները «Մանչեսթեր Յունայթեդ»: Միայն Պոգբայի տրանսֆերից նա ստացել էր 25 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը Թուրինի «Յուվենտուսին» կվճարի 105 միլիոն եվրո, ինչը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.