Ռիո-2016. 12-րդ օրը կվիճարկվի 17 տիտղոս, Հայաստանը ներկայացուցիչ չունի

11:25   17 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին կվիճարկվի մեդալների 17 հավաքածու: Հայաստանը ներկայացուցիչ չունի:

Մրցումային 11-րդ օրվանից հետո Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 36-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 28 ոսկե, 28 արծաթե ու 28 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 17 ոսկի, 15 արծաթ, 19 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 12 արծաթե ու 14 բրոնզե մեդալով:

Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:

Ռիո-2016. 12-րդ օր, եզրափակիչներ

17:00 (Երեւանի ժամանակով), ձիասպորտ, թիմային կոնկուր

18:50. Բադմինտոն, զուգախաղ

18:55. Աթլետիկա, տղամարդիկ, արգելավազք, 3000 մետր

20:05. Առագաստանավային սպորտ, կանայք, 470

21:05. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 470

23:30. Բռնցքամարտ, 69 կգ

00:00. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 48 կգ

00:45. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 58 կգ

1:45. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 69 կգ

2:30. Սեղանի թենիս, տղամարդիկ, զուգախաղ, Չինաստան – Ճապոնիա

4:00. Թաեքվոնդո, կանայք, 49 կգ

4:15. Թաեքվոնդո, տղամարդիկ, 58 կգ

4:15. Աթլետիկա, կանայք, հեռացատկ

5:30. Աթլետիկա, կանայք, 200 մետր վազք

5:55. Աթլետիկա, կանայք, արգելավազք, 100 մետր

6:59. Լողափնյա վոլեյբոլ, կանայք



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.