Ռիո-2016. Բրազիլուհիները պարտվեցին 11 մետրանոցներով, եզրափակիչում՝ Գերմանիա - Շվեդիա

10:57   17 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Գերմանիայի եւ Շվեդիայի թիմերը: Կիսաեզրափակիչում գերմանուհիները 2:0 հաշվով հաղթել են Կանադային, իսկ Շվեդաիայի թիմը հետխաղա 11 մետրանոցներով ուժեղ է գտնվել բրազիլուհիներից: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով:

Եզրափակիչը եւ բրոնզե մեդալի համար խաղը կկայանան օգոստոսի 19-ին:

Հիշեցնենք, որ այս տարի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել կանանց ԱՄՆ-ի հավաքականը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.