04:53 17 օգոստոսի, 201631-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած զինվորին եւ ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:
«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարեւորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել եւ դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին եւ պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը:
Հիշեցնենք, որ գյումրեցի 24-ամյա ըմբիշը դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը:
Մինչեւ այս անկախ Հայաստանն ունեցել էր միայն մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արմեն Նազարյանը, որը 1996 թվականին Ատլանտայի Խաղերում ոսկե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ 4 տարի անց նույն հաջողությունը կրկնել էր նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո:
Հայաստանից օլիմպիական չեմպիոն են դարձել նաեւ՝ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը (1992-ին), հունահռոմեական ոճի ըմբիշներ Լեւոն Ջուլֆալակյանը (1988-ին) եւ Մնացական Իսկանդարյանը (1992-ին), ծանրորդներ Յուրի Վարդանյանը (1980-ին), Իսրայել Միլիտոսյանը (1992-ին), Օգսեն Միրզոյանը (1988-ին), բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը (1956-ին), մարմնամարզիկներ Ալբերտ Ազարյանը (1956-ին ու 1960-ին), Հրանտ Շահինյանը (1952-ին), Էդուարդ Ազարյանը (1980-ին), ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովը (1956-ին ու 1964-ին) եւ սկավառակի նետման վարպետ Ֆաինա Մելնիկը (1972-ին):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.