Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրմանը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով էր (ֆոտո)

02:38   17 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարգեւատրության արարողությանը մասնակցեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի օրերին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի նկարով մարզաշապիկով:

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.