Ռիո-2016. Ռոման Վլասովը պաշտպանել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

09:16   15 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարում հաղթել է ռուս Ռոման Վլասովը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը եզրափակիչում 5:1 հաշվով ուժեղ է գտնվել դանիացի Մարկ Մադսենից: Բրոնզե մեդալակիրներ են դարձել իրանցի Սաիդ Աբդվալին ու հարավկորեցի Կիմ Հյոն Ուն:

Հիշեցնենք, որ 75 կգ քաշայինների պայքարին մասնակցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին եւ լքել պայքարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր հենց Ռոման Վլասովը: Ռիո-2016-ում ռուսաստանցին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Լոնդոն-2012-ի 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Կիմ Հյոն Ուին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.