Ռիո-2016. Արսեն Ջուլֆալակյանը զրկվեց նաեւ բրոնզի համար պայքարելու հնարավորությունից

19:12   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, 29-ամյա Արսեն Ջուլֆալակյանը մնաց առանց մեդալի: 

Նախնական փուլում հայ ըմբիշը պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ, 24-ամյա Դանիել Ալեքսանդրովին, որը երկրորդ գոտեմարտում 0:4 հաշվով պայքարը տանուլ տվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Պետեր Բաչիին:

Կիսաեզրափակիչ է հասել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթած, ռուսաստանցի Ռոման Վլասովը:

Արսեն Ջուլֆալակյան, ըմբշամարտ, հունահռոմեական ոճ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում:

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2010 թ. աշխարհի փոխչեմպիոն, 2009-2010 թթ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2011 թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2013 թ. աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն:

Օլիմպիական փոխչեմպիոնը 2012 թ.-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» երկրորդ աստիճանի, իսկ 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայութունների համար» առաջին աստիճանի մեդալներով: 2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:

Ռիո-2016-ը Արսեն Ջուլֆալակյանի երրորդ Օլիմպիական խաղերն էին: Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.