Ռիո-2016. Յանա Եգորյանն ու Տիմուր Սաֆինը սափրել են հավաքականի մարզիչի գլուխը

14:30   14 օգոստոսի, 2016

Սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը կատարել է խոստումը եւ սափրել է գլուխը: Նա խոստացել էր, որ եթե Ռիոյում Ռուսաստանի թիմը նվաճի առնվազն երկու ոսկե մեդալ, կսափրվի:

Այդ գործում նրան օգնել են Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը եւ օլիմպիական չեմպիոն Տիմուր Սաֆինը:

Սուսերամարտի Ռուսաստանի հավաքականը Ռիոյում նվաճել է չորս ոսկե մեդալ: Յանա Եգորյանը կրկնակի չեմպիոն է դարձել թրամարտում՝ անհատական եւ թիմային:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.