Ռիո-2016. 9-րդ օրը կվիճարկվի 22 տիտղոս, Հայաստանն ունի չորս մասնակից

11:19   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի 9-րդ օրը կվիճարկվի մեդալների 22 հավաքածու: Հայաստանը օգոստոսի 14-ին ունի չորս մասնակից: Մեդալների համար կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում պայքարը կշարունակեն Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը:

Հունահռոմեական ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարը Արսեն Ջուլֆալակյանը կսկսի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ գոտեմարտով, որը Երեւանի ժամանակով 17:00-ին է:

Սպորտային մարմնամարզության նժույգի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: Հիշեցնենք, որ Հարություն Մերդինյանը ութ ուժեղագույնների մեջ է:

Բռնցքամարտի մրցաշարի 64 քաշայինների 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ: Մենամարտը Երեւանի ժամանակով 20:00-ին է:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչի մենամարտում կմրցի իռլանդացի Մայքլ Քոնլանի հետ, որն առաջին շրջանում ազատ էր: Մենամարտը Երեւանի ժամանակով 18:30-ին է:

Օրվա գլխավոր եզրափակիչը աթլետիկայի տղամարդկանց 100 մետրում է: Աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը կպայքարի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար: Մեկնարկը Երեւանի 05:20-ից է (օգոստոսի 15):

Ռիո-2016. 9-րդ օր

14:00. Գոլֆ, տղամարդիկ

16:30. Աթլետիկա. Կանայք. Մարաթոնյան վազք

19:00. Թենիս. Կանայք. Զուգախաղ

20:00. Հրաձգություն. Տղամարդիկ. Հրացան, երեք դիրքից, 50 մետրից

20:05. Առագաստանավ. Տղամարդիկ. RS-X

20:05. Առագաստանավ. Կանայք. RS-X

21:00. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Ազատ վարժություններ

21:00. Թենիս. Խառը զուգախաղ

21:15. Բռնցքամարտ. Տղամարդիկ. 49 կգ

21:45. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Հենացատկ

22:30. Սպորտային մարմնամարզություն. Տղամարդիկ. Նժույգ

22:30. Թենիս. Տղամարդիկ. Մենախաղ

23:00. Ջրացատկ. Կանայք. Ոստնակ 3 մետր

23:15. Սպորտային մարմնամարզություն. Կանայք. Զուգահեր պտտաձողեր

00:05. Հրապարակային հեծանվավազք. Տղամարդիկ. Սպրինտ

00:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 59 կգ

01:30. Հունահռոմեական ըմբշամարտ. Տղամարդիկ. 75 կգ

01:30. Սուսերամարտ. Տղամարդիկ. Թրամարտ, թիմային

02:00. Ծանրամարտ. Կանայք. + 75 կգ

03:55. Աթլետիկա. Կանայք. Եռացատկ

05:00. Աթլետիկա. Տղամարդիկ. 400 մետր

05:25. Աթլետիկա. Տղամարդիկ. 100 մետր



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։