Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային

10:02   14 օգոստոսի, 2016

Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ առավելության է հասել 87-րդ քայլին:

Հայ շախմատիստը 8 հնարավորից վաստակել է 4.5 միավոր եւ բուլղարացի Վեսելին Տոպալովի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլին Սոն է՝ 5 միավոր: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Վեսելին Տոպալովի հետ:

Սենթ Լուիս, ԱՄՆ

Sinquefield Cup, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0,5:0,5

Լիրեն Դինգ (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5:0,5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.