Ռիո-2016. Թենիսիստուհի Մոնիկա Պյուիգը նվաճեց Պուերտո Ռիկոյի առաջին ոսկե մեդալը պատմության մեջ

03:16   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պյուիգը: 2 ժամ 9 րոպե տեւած պայքարում Մոնիկա Պյուիգը 6:4, 4:6, 6:1 հաշվով գերմանացի Անժելիկ Կերբերին:

22-ամյա Մոնիկա Պյուիգը նվաճեց Պուերտո Ռիկոյի առաջին օլիմպիական ոսկե մեդալը պատմության մեջ: Նրա ամենաբարձր տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում եղել է անցած հուլիսին՝ 36-րդ:

Բրոնզե մեդալի համար մրցախաղում չեխ Պետրա Կվիտովան 7:5, 2:6, 6:2 հաշվով առավելության հասավ ամերիկացի Մեդիսոն Քիզի նկատմամբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.